Home / Հայաստան / Գազի գինը կբարձրանա 24 դրամով

Գազի գինը կբարձրանա 24 դրամով

Գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ՝ գումարած ավելացված արժեքի հարկը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը՝ հավելոլով, որ փաստորեն սակագինը կբարձրանա 24 դրամով: Պաշտոնյան նշել է նաև, որ այդ գինը սահմավել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գինը 30 տոկոսով:

Բաղրամյանն ասել է, որ նախնական հաշվարկներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան: