Home / Հայաստան / Զոհված զինվորների մայրերին հրավիրել են զինդատախազի հետ հանդիպման, հետո ասել, որ նա Հայաստանում չէ

Զոհված զինվորների մայրերին հրավիրել են զինդատախազի հետ հանդիպման, հետո ասել, որ նա Հայաստանում չէ

Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր չի հանդիպի ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին, թեև կայանալիք հանդիպումը նախաձառնել էր հենց զինդատախազությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բանակում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը (լուսանկարում) : Նա հիշեցրել է, որ անցյա շաբաթ զոհվածների մայրերին զինդատախազի հետ հանդիպելու առաջարկ էր արել ՀՀ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Նա մայիսի 18-ին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասել է, որ մայիսի 24-ին ժամը՝ 15.00-ին, զինդատախազը կընունդի ծնողներին: Նրանք  պատասխանել էին, որ պատրաստ են հանդիպմանը, միայն եթե իրենց հետ գա նաև գոնե մեկ լրագրող:

Պայմանավորվածության համաձայն՝ մայրերը զանգահարել են զինդատախազություն, սակայն նրանց ասել են, որ կարող են չգալ ժամը 15-ին, քանի որ զինդատախազը Հայաստանում չէ:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք հանցագործ են, քանի որ փորձում են կոծկել հանցագործությունը», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Իրինա Ղազարյանը:

Նա հավելել է, որ անձամբ ինքը իր որդու գործով բազում նամակներ, միջնորդություններ է գրել Կոստանյանին, սակայն որևէ պատասխան չի ստացել:

«Եթե ինչ-որ բան սխալ է, թող ասեն՝ սխալ ես գրել, սակայն որևէ արձագանք չեն տալիս, նշանակում է՝ ծանոթ չեն գործին, չեն կարդում միջնոդրություններս»,- ասել է Ղազարյանը: