Home / Հայաստան / Երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 5-ի

Երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 5-ի

Ավտովթարից տուժած 52-ամյա Նորիկ Դավոյանը և 4 տարեկան Արգամ Պողոսյանը մայիսի 29-ին մահացել են հիվանդանոցում: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, նրանք հիվանդանոց էին տեղափոխվել 9 այլ ուղևորների շարքում, որոնք տուժել էին մայիսի 28-ին տեղի ունեցած ավտովթարից:

Այդ օրը ժամը 18:15-ի սահմաններում Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել Աստրան» վարելիս է եղել Նորիկ Դավոյանը:

Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի ուղևոր 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և «Օպել Վեկտրա»-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հիվանդանոցում  72-ամյա Հակոբ Հովսեփյանը և 8-ամյա Արման Պողոսյանը նույն օրը մահացել են:

Մյուս ուղևորների վիճակը գնահատվում է միջին, ծանր կամ ծայրահեղ ծանր: