Home / Հայաստան / Սևանի մայրուղու ավտովթարում 10-ից ավել մարդ է տուժել

Սևանի մայրուղու ավտովթարում 10-ից ավել մարդ է տուժել

Այսօր առավոտյան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում տեղի  ունեցած ավտովթարի հետևանքով 10-ից ավելի մարդ է տուժել:

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, բախվել են «Մերսեդես Սպրինտեր» միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21 012» մակնիշի ավտոմեքենան:

«Մերսեդես Սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ, 51-ամյա Աշոտ Ռաֆյանը, ուղևորուհիներ՝ Ելենա Օխիկյանը և Հայկանուշ Սահակյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Տուժածներից 6-ը տեղափոխվել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները մասամբ` 37-ամյա  Արման Այվազյան, Ինա Գրիգորյան, 22-ամյա Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):