Home / Հայաստան / Ռազմական ինստիտուտում գրանցված միջադեպի հետևանքով զինծառայող է մահացել

Ռազմական ինստիտուտում գրանցված միջադեպի հետևանքով զինծառայող է մահացել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր վաղ առավոտյան միջադեպ է գրանցվել, որի հետևաքով զինվոր է մահացել:

Epress.am-ի հետ զրույցում զինծառայողի մահվան լուրը հաստատել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Նա ասել է, որ այսօր ավելի ուշ ՊՆ-ն հանդես կգա դեպքի մանրամասների մասին հաղորագրությամբ:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ կրակել է նրա ծառայակից Արմեն Մելքումյանը: