Home / Հայաստան / Հայաստանի շրջաններում այսօր կրկին կարկուտ է տեղացել

Հայաստանի շրջաններում այսօր կրկին կարկուտ է տեղացել

Հունիսի 3-ին, ժամը 13.30-ից մինչև 15.30-ը Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում, իսկ ժամը 17.00-ից մինչև 17.15-ը Տավուշի մարզի Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ, Զորական, Տավուշ և Չինչին գյուղերում, ինչպես նաև Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում ու շրջակա տարածքներում կարկուտ է տեղացել: Այս մասին հայտնում  է ԱԻՆ-ը՝ ավելացնելով, թե նշված  տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: