Գլխավոր / Հայաստան / Գորիսում վիրավորված հրամանատարն ունակ կլինի շարունակել մասնագիտական գործունեությունը. բժիշկ

Գորիսում վիրավորված հրամանատարն ունակ կլինի շարունակել մասնագիտական գործունեությունը. բժիշկ

Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար 42-ամյա Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայ մի փոքր դինամիկա է նկատվում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Բուդաղյանի բուժող բժիշկ Սևակ Շահբազյանն էլ նշել է, որ այսօր արդեն հիվանդին օգնել են նստել, գալիք 1-2 օրերին նա արդեն կսկսի քայլել, իսկ մոտակա օրերին, հավանաբար, կտեղափոխվի ընդհանուր բաժին:

Բժշկի գնահատմամբ՝ Բուդաղյանը ունակ կլինի շարունակել իր մասնագիտական գործունեությունը:

Նշենք, որ միջադեպի հետևանքով վնասվել էր Բուդաղյանի լյարդը: Բժշկի խոսքով՝ վիրահատության ժամանակ նրա մարմնից մեկ գնդակ են հանել: Այժմ լյարդի աշխատանքը վերակնգնվել է:

Բժիշկն ասել է նաև, որ հիվանդի հետ միջադեպի մասին չեն խոսում, հարցնում են միայն առողջական վիճակի մասին: