Home / Հայաստան / «Գազպրոմ, դուրս Հայաստանից». ինչու են գազի թանկացման դեմ բողոքել դեսպանատան մոտ (ՖՈՏՈ)

«Գազպրոմ, դուրս Հայաստանից». ինչու են գազի թանկացման դեմ բողոքել դեսպանատան մոտ (ՖՈՏՈ)

Հայաստանում Ռուսատանի Դաշնության դեսպանատան մոտ այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել գազի գնի թանկացման դեմ: Ակտիվիստներն իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Ռուսատան, հեռացիր Հայաստանից», «Գազմպրոմ, դուրս Հայաստանից» և նման այլ գրություններով: Ակցիան վերահսկող ոստիկանները մոտ 3 տասնյակ ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ դեսպանատան շենքին:

Ակցիայի մասնակցիները աշխատակիցներից մեկին դեսպանին ուղղված դիմում-նամակ են փոխանցել, որով խնդրում են միջամտել, որ Հանրային ծառայությունների հանձնաժողը հետաձգի գազի գնի քննակրումը:

«Մենք դիմում ենք դեսպանին, քանի որ սպառել ենք բոլոր հնարավորությունները Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին համոզելու, որ նիստը հետաձգվի առնվազմն մեկ ամսով: Ժամանակ է պետք տրամադրել, որ սպառողների իրավունքներով զբաղզվող ՀԿ-ները, հանրային խմբերը հնարավորություն ունենան հանրային լսումներին մասնակցել և հիմնավորել իրենց տեսակետը»,- ասել է ակցիային մասնակցող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդիաս Ղուկասյանը՝ ներկայացնելով դեսպանին ուղղված նամակի բովանդակությունը: Նա հիշեցրել է, որ հանրային լսումներ անցկացնելու փորձը մայիսի 29-ին տապալվել է:

«Դիմում ենք ՌԴ դեսպանին, քանի որ «Գազպրոմը» պետական ձեռնակրություն է, և «Հայռուսգազարդը» ևս գտնվում է պետական մարմինների վերահսկողության տակ»,- հավելել է Ղուկասյանը:

Ակիցիայի մասնակից Արգիշտի Կիվիրյանը Epress.am-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու է ակցիան անցկացվում ոչ թե «Հայռուսգազարդի», այլ Ռուսաստանի դեսպանատան մոտ:

«Առաջնայինը գազի գնի դեմ պայքարն է, սակայն  պարզ է, որ կարող են դրվել նաև այլ ավելի խիստ պահանջներ՝ հաշվի առնելով ցանկացած հարցում ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սա հո առաջին դեպքը չի: Ռուսատանը տարիներ շարունակ իրականացրել է քայլեր՝ ուղղված Հայաստանի թուլացմանը: Հիշենք «Համերկրացիներ» ծրագիրը:  Ռուսատանը մշտապես զենքեր է մատակարարում Ադրբեջանին, ում հետ Հայաստանը գնտվում է պատերազմական իրավիճակի մեջ»,- ասել է Արգիշի Կիվիրյանը: Ըստ նրա՝ դաշնակից երկները միմյանց նման կերպ չեն վերաբերվում:

Հարցին, թե ինչպես են տեսնում էներգիայի ապահովման հարցի լուծումը, եթե պահանջում են ռուսական արտադրողին հեռանալ, ակցիայի մասնակիցներն ասել են, որ նախ այլընտրանք են համարում իրանական գազը, էներգիայի այլընտրանքային միջոցները: Նրանց խոսքով՝ հարցը պետք է դիտել մարդու իրավունքների դաշտում և  չմտածել, որ մենաշնորհ ունեցող ընկերության կամայականությունները գնի բարձրացման հարցում պետք է հանրային դժգոհության առիթ չդառնան: