Home / Հայաստան / Զորի Բալայանին միլիոններ են տալիս, իսկ ազատամարտիկները տուն չունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զորի Բալայանին միլիոններ են տալիս, իսկ ազատամարտիկները տուն չունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատամարտիկները Ազատության հրապարակ հասնեու համար գումար չունեն, այլապես բոլորն էլ  կմիանային երեկ մեկնարկած եռօրյա նստացույցին: Այսպիսի կարծիք է հայտնել Ազատության հրապարակում նստացույց անցկացնող ազատամարտիկ Ռոբերտ Ավագյանը:

«Որ նայում ես, թե ինչ վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանում ազատամարտիկների նկատմամբ, ուղղակի ահավոր ա: Բազմիցս դիմել եմ նախարարության շինվարչության բնակբաժին, քանի որ բնակարանի կարիք ունեմ, պատասխանում են՝ գումար չունենք», – պատմել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս պահին շինվարչության բնակբաժնում կա 160 ազատամարտիկի դիմում:

«Դիմեցինք, ասում են՝ 2005 թվականին հրաման են հանել, որ ազատամարտիկներին բնակարակ չի տրվելու, լինելու է փոխհատուցում, ինչը մինչև հիմա չեն տվել: Վերջին նիստին, երբ նորից ասացին, որ գումար չկա, ես էլ հարցրի, թե էդ ո՞նց եղավ, որ Զորի Բալայանին 314 միլիոն տվեցին, որ նավը օվկիանոսով քշեր, Հովիկ Աբրահամյանը դառել ա «ոսկե ձկնիկը», չէր ուզում կոմունիստների սարքած զալում նիստեր անցկացներ՝ 480 միլիոն տվեցին, զալը կլորացրեց: Հիմա էլ հրապարակն են ուզում վերանորոգեն: Թող էդ փողերից մի քիչ էլ տան ազատամարտիկներին՝ մեկը ոտք չունի, մեկը՝ թև, մեկն էլ հացի փող չունի, որ գա ստեղ: Լավ, սրա վերջը ի՞նչ պիտի լինի, չէ՞ որ այսօր սրանք են էս երկիրը պահողները»,- հարցրել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը ներկայացնում են այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ փախնում էին, հիմա էլ «կնոպկա են սեղմում»:

«Կնոպկա սեղմողներ են դրանք, որ բժիշկը կողքինի փոխարեն կնոպկա սեղմի, Հերմինե Նաղդալյանը նույնպես: Կամ Շուշան Պետրոսյանին տարան դեպուտատ դրեցին՝ ի՞նչ օրենք պիտի գրի նա, նա օրենք գրո՞ղ ա: Կուսակցությունների նախագահներն էլ դարձել են էն ծիտը, որ ցորենը ջրում են, էդ ջրողի հետ թռնում ա ստեղ, էռնում ա ընդեղ: Էդպիսին են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանը: 10 տարի խաբեցին ժողովրդին, հետո պարզվեց, որ էս իշխանավորների ընկերներն են: Ժողովրդին լարված պահեցին, որ իշխանությունն իրա սև գործն անի: Ուշադիր նայեք, էս մարդիկ ԱԺ-ում թերթը գլխներին դրած քնած են, իսկ մենք կոտորվում ենք: Մեղք ենք չէ՞, չի կարելի», -եզրափակել է Ավագյանը: