Home / Հայաստան / Խաղային ապարատների տերերը պահանջում են չհամեմատել իրենց խաղատների հետ. բողոքի ակցիա

Խաղային ապարատների տերերը պահանջում են չհամեմատել իրենց խաղատների հետ. բողոքի ակցիա

Խաղային կռունկ ապարատների տերերը, որոնք մայիսի 23-ից ստիպված էին դադարեցնել աշխատանքը, այսօր Կառավարությանն են հանձնել իրենց դիմումը, որով պահանջում են, որպեսզի իրենց դեմ չկիրառվի շահումով խաղերի մասին օրենքը, այլ նոր օրենք ընդունվի՝ հաշվի առնելով իրենց շահերը:

Նշենք, որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանում շատացել են խաղային կռունկ ապարատները, սակայն անցյալ ամսվա վերջին Պետեկամուտների կոմիտեն որոշել է, որ դրանք պետք է հարկվեն Օրենքը սկսել է հավասարապես կիրառվել թե խաղատների, թե շահումով խաղերի օրենքին համապատասխան, եթե տվյալ շահումը ոչ թե, օրինակ, խաղալիք է, այլ ծխախոտ: Այժմ ապարատների տերերը պնդում են, որ իրենք նման մեծ հարկեր չեն կարողանա վճարել:

«Խաղը հենց այն բանի համար է խաղ, որ այն առաջին անհրաժեշտ պահանջմունք չէ:  Մեզ մետ մարդիկ նույնիսկ սնունդի հարցը դժվարությամբ են լուծում: Ծխախոտը գոնե շահագրգռում է մարդկանց»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է աշխատողներից մեկը:

Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ կարիք չկա իրենց համեմատել կազինոյի հետ, քանի որ եթե իրենց տեղափոխեն քաղաքից դուրս, իրենք կզրկվեն եկամուտներից:

«Մենք ինքնակամ մեր ապարատների վրա գրել ենք, որ խաղը թույլատրվում է միայն 18-ից բարձր տարիքի անձանց: Ի՞նչ իմաստ ունի մեր գործը կանգնեցնել: Շատերը մեծ ներդրումներ են արել,  մարդիկ կան՝ վարկ են վերցրել, որ գործ անեն, հիմա ո՞նց են էդ վարկերը տալու»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշենցնեք, որ խաղային կռունկ ապարատների տերերը բողոքի ակցիա անցկացրել են նաև մայիսի 31-ին՝ ֆինանսների նախարարության  դիմաց: Նրանք նախարարին են հանձնել նամակ-դիմում, որի պատասխանը դեռ չեն ստացել: Ցուցարարները ասել են, որ իրենք համաձայն են, որ իրենց պայմանները խստացվեն, սակայն դա պետք է արվի օրենսդրական փոփությամբ, այլ ոչ թե «մի օր մեկի կայացրած որոշմամբ ու հրահանգով» և հարկային կատարմամբ: