Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի տան մոտ վիրավորված հրամանատարին երրորդ անգամ վիրահատել են

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ վիրավորված հրամանատարին երրորդ անգամ վիրահատել են

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երրորդ անգամ է վիրահատվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գնդապետի վիճակը լավ է, իսկ վիրահատության պատճառը լյարդի շրջանում առկա թարախային արտադրությունն է եղել:

Արտակ Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել հունիսի 1-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ Գորիսում գտնվող առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Գնդակը խրվել էր նրա գոտկային մկանային հյուսվածքների մեջ և դեպքի հաջորդ օրն իսկ, երբ նա տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ, գնդակը հեռացվել է նրա մարմնից:

Հիշենցնեք, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տեղում մահացել է Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: