Home / Հայաստան / Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքը երկարաձգեցին

Վարդան Ղուկասյանի եղբորորդու կալանքը երկարաձգեցին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու մեջ: Միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ ինքը միայն «հասցրել է պաշտպանվել»: Իր ցուցմունքում նա ասել էր, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը: