Home / Հայաստան / ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ ոչինչ չի կիսում, բացի միևնույն թիրախին խփելը. պատգամավոր

ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ ոչինչ չի կիսում, բացի միևնույն թիրախին խփելը. պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր քաղաքական ակտիվ գործընթացների շրջանում է: Մեկնաբանելով ԲՀԿ-ում ստեղծված իրավիճակը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այն, որ այս ընթացքում ԲՀԿ-ն փորձել է լինել անկախ միավոր և որ քվեարկությունների ժամանակ մենք քվեարկել ենք միաձայն, ինձ բավարարում է: Ւնձ բավարարում է, որ այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի թիմից դուրս եկավ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, վաղը դուրս կգա Հանրապետականի կեսը»,- ասել է Մանուկյանը:

ԲՀԿ-ի և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության համագործակցության մասին հարցին անդրադառնալով՝ Մանուկյանն ասել է, որ, բացի միևնույն թիրախին խփելը, ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը ոչինչ չի կիսում:

«Ես չեմ կիսում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» քաղաքական մոտեցումները, բայց եթե իշխանությունից պոկվում են կտորներ, որոնք թուլացնում են իշխանությունը՝ այս ավազակապետական բուրգը, ես նպաստելու եմ դրան։ ԱԺ-ում այսօր 4 քաղաքական ուժ ունեն մեկ թիրախ։ Դա ես համարում եմ քաղաքական հաջողություն։ Այսօր խորհրդարանում 50 ձայն ունենալը մեր վերջին 15 տարիների մեջ աննախադեպ արդյունքն է», – ասել է Մանուկյանը: