Home / Հայաստան / Ադրբեջանում խլացրել են «Սվոբոդա» ռադիոկայանը

Ադրբեջանում խլացրել են «Սվոբոդա» ռադիոկայանը

Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիո կորպորացիան հատարարություն է տարածել այն մասին, որ իր տեղեկատվական հաղորդումների արբանյակային հեռարձակումը Ադրբեջանում պարբերաբար խլացվել է արտաքին ազդանշանների կողմից:

Հեռարձակողը կարծում է, որ դա կարող է միջազգային հեռահաղորդակցության օրենքների խախտման ու միջամտության նոր աստիճանի ապացույցը լինել, և կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետաքննել փաստերը: