Home / Հայաստան / Հրդեհ «Ծղոտներ»-ի մոտակայքում. այրվել է տան տանիքն ու երկրորդ հարկը

Հրդեհ «Ծղոտներ»-ի մոտակայքում. այրվել է տան տանիքն ու երկրորդ հարկը

Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում` «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի մոտակայքում՝ Տոլստոյ փողոցի թիվ 40 տան տանիքում:

Առավոտյան 06:10-ի սահմաններում դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 06:51-ին, մարել 07:03-ին:

Այրվել է Գ.Փափազյանին պատկանող տան տանիքը (150 քմ), երկրորդ հարկը՝ գույքով (100 քմ), ջերմահարվել են առաջին հարկի պատերը: