Home / Հայաստան / Վահագն Չախալյանի եղբորը ձերբակալել են, երբ նա որպես հեղինակություն եկել էր կռվի վայր

Վահագն Չախալյանի եղբորը ձերբակալել են, երբ նա որպես հեղինակություն եկել էր կռվի վայր

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր՝  Արմեն Չախալյանին ձերբակալելու լուրը հաստատվել է։ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը News.am-ի ետ զրույցում պատմել է, որ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջև կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։

«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի և Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, և խնդրել, որպեսզի գա և հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։ Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել և տեղափոխվել է Ախալցխա»,- պատմել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։

Ստեփանյանը նշել է, որ Չախալյանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել, սակայն ձերբակալման մի քանի պատճառներ են շրջանառվում. Վահագն Չախալյանի վրա ճնշում գործադրելու փորձ, որպեսզի զսպեն հասարակական-քաղաքական կյանքում վերջինիս ակտիվությունը, նրա հետ հաշիվների մաքրում:

«Ջավախքի բնակչության հանդեպ Վրաստանի նոր կառավարության վերաբերմունքը գործնականում նույնացվում է հայերի հանդեպ Սահակաշվիլիի վերաբերմունքին։ Նոր իշխանությունը շարունակում է ազգային փոքրամասնությունների հանդեպ քաղաքականությունը։ Սակայն չեմ կարծում, որ Չախալյանին կալանավորելու մասին որոշումը կոալիցիոն էր։ Պարզապես իշխանության մեջ կա խումբ, որը դեմ է ազգային փոքրամասնությունների հանդեպ կոալիցիոն վերաբերմունքին։ Եթե ազգային փոքրամասնությունների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը չփոխվի, ապա դա տարածաշրջանի համար հղի կլինի սպառնալիքներով», – ասել է նա։