Home / Հայաստան / Այրվել է Ճարտարապետների միության շենքի տանիքը

Այրվել է Ճարտարապետների միության շենքի տանիքը

Հունիսի 30-ին` 17:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 13 հասցեում՝ Ճարտարապետների միության շենքի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.42-ին, մարվել՝ 17.47-ին: Շենքի տանիքից այրվել է 600 քմ հատված: