Home / Հայաստան / Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Հուլիսի 3-4-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին՝ առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 3-4-ին  կնվազի 3-4 աստիճանով,  հուլիսի 6-7-ին՝ նույնքանով  կբարձրանա:

ԱԻՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Երևանում հուլիսի 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: