Home / Հայաստան / ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվել

ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվել

ՀՀԿ այսօրվա գործադիր մարմնի նիստում ԱԺ մեծամասնության «պահվածքի հարց է քննարկվել», եղել է որոշում, բայց ՀՀԿ-ականները չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ եզրահանգման են եկել:

168.am-ի թղթակիցը Հովիկ Աբրահամյանից այսօր հետաքրքրվել է, թե արդյոք ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից Վերահսկիչ Պալատի հաշվետվության ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության պահվածքիմասով նկատողություններ կամ դիտողություններ են արվել:

«Ոչ: Եղել են քննարկումներ ու որոշումներ», – ասել է Աբրահամյանը:

Այն հարցին, թե անձամբ իր հասցեին նկատողություն եղե՞լ է, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ձեր ցանկությունը չիրականացավ, ներողություն»:

Ըստ նրա՝ երբ ՀՀ գլխավոր դատախազությունը տա իր գնահատականը ՎՊ հաշվետվության վերաբերյալ, այդ ժամանակ մեղավորները կպարզվեն:

«Մենք ուղարկել ենք հաշվետվությունն ՀՀ գլխավոր դատախազություն, ինքը կտա իրգնահատականը, եթե կան քրեորեն պատժելի մարդիկ, նրանք պատասխանատվությանկենթարկվեն»,- նշել է նա:

Հարցին, թե արդյոք իր հրաժարականը հնարավոր է, ԱԺ նախագահըպատասխանել է. «Սմեն ինչ հնարավոր է, բայց նման հարց մենք չենք քննարկել»: