Home / Հայաստան / Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք. Հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օր

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք. Հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օր

Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Հայաստանի Հանրապետության Սահմանդրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն՝ Սահմանադրության օր:

Հոդված 15. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հոդված 47. Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը:

Արգելվում է իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով: