Home / Հայաստան / Քոբուլեթիում փոթորիկի հետևանքով ոչնչացվել են ծովափեր և սրճարաններ

Քոբուլեթիում փոթորիկի հետևանքով ոչնչացվել են ծովափեր և սրճարաններ

Աջարիայի ափին 5 բալանոց փոթորիկ է հարվածել: Հատկապես վնասվել է Քոբուլեթիի ջրափնյա գիծը՝ ոչնչացել են ծովափեր և շուրջ 15 բացօթյա սրճարաններ: Աղետի պատճառով քաղաքում առաջացել են խնդիրներ ջրամատակարարման հետ:

Փոթորկից և անձրևից հետո քաղաքում կրկին ստիպված կլինեն ափապաշտպան գծեր անցկացնել : Միայն ափապաշտման գծերի վերականգնման համար տեղական բյուջեից 609 հազար լարի է տրամադրվել: Մասնավոր օբյեկտների սեփականատերերի վնասը չի փոխհատուցվելու:

Քոբուլեթիում վերականգնողական աշխատանքները կսկվեն եղանակի բարելավումից անմիջապես հետո:

Աջարիայի փրկարարական ծառայության տվյալներով՝ վերջին ժամերի ընթացքում ծովում հաջողվել է փրկել վեց մարդու: