Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հյուսիսային շրջաններում կարկուտ են կանխատեսում

Հայաստանի հյուսիսային շրջաններում կարկուտ են կանխատեսում

Հուլիսի 11-14-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-14-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 11-14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Այսօր և վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը +35 է լինելու: