Home / Հայաստան / Սաակաշվիլին գիտի՝ ինչու էր Պուտինը Վրաստանի հանդեպ հարգանք տածում

Սաակաշվիլին գիտի՝ ինչու էր Պուտինը Վրաստանի հանդեպ հարգանք տածում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի հանդեպ ավելի մեծ հարգանք էր տածում, քան ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Роспотребнадзор) ղեկավար Գենադի Օնիշչենկոն՝ երկրում իշխանափոխությունից հետո, բայց դա ժամանակավոր երևույթ է, կարծում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Ես այսօր ուզում եմ խոստովանել, որ Պուտինը մեր հանդեպ ավելի մեծ հարգանք էր տածում, քան Օնիշչենկոն. նա մեզ դիտարկում էր որպես թշնամի: Ինչո՞ւ: Քանի որ մենք գլուխը բարձր երկիր էինք, քանի որ ունեինք մեծ միջազգային աջակցություն, քանի որ ժողովրդավարական աշխարհը աջակցում էր Վրաստանին: Եթե մենք սա կորցնենք ներքին զարգացումների արդյունքում, ապա…

Վերջերս Պուտինը մեր մասին չի խոսում: Մեզ հատկացրել են ավելի ցածր կարգի պաշտոնյա Օնիշչենկոյին, ով ժամանակ առ ժամանակ Վրաստանին  նկատողություններ է անում»,- Սաակաշվիլիի խոսքերն է փոխանցում News Georgia-ն:

Չի նշվում, թե Օնիշչենկոյի կոնկրետ որ արտահայտություններն են առաջացրել Սաակաշվիլիի դժգոհությունը: Lenta.ru-ն հիշեցնում է, որ 2012 թվականի վերջում, մասնավորապես, Վրաստանի մասին հարցերին պատասխանելիս Օնիշչենկոն օգտագործել է «փոքրիկ կվազիպետություն» արտահայտությունը: Ավելի վաղ՝ 2006 թվականին, երբ Ռուսաստանում վաճառքից հանվում էր վրացական գինին, նա Վրաստանը նկարագրել է որպես «Ռուսաստանի հետ հարավում սահմանակից ազգային-տարածքային կազմավորում, որը զբաղվում է սպիրտ պարունակող լուծույթների արտադրությամբ»: