Home / Հայաստան / Ֆյուլեն և Սարգսյանը գոհ են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացքից. պաշտոնական

Ֆյուլեն և Սարգսյանը գոհ են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացքից. պաշտոնական

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Սերժ Սարգսյանը գոհունակությամբ են խոսել են Հայաստան-ԵՄ հարաբերություններից, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունից և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքից: Այս մասին ասված է Երևանում կայացած հանդիպումից հետո ՀՀ նախագահի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերը գոհունակությամբ են նշել համագործակցության առաջընթացը՝ ընդգծելով, որ ստորագրվել և այժմ վավերացման փուլում են գտնվում մուտքի արտոնագրերի դյուրացման և անձանց հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:

Ֆյուլեն խոսել է նաև Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Ֆյուլեն հույս էր հայտնել, որ այս տարի նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: ​

Հիշեցնենք, որ նախորդ ամսին Սերժ Սարգսյանը Լեհաստանում հայտարարել էր, որ Հայաստանը կողմ է «և-և» սկզբունքին, համաձայն որի հնարավոր է հավասարապես համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այդ առնչությամբ հայտարարել էր. «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»: