Home / Հայաստան / Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Պոդոլսկի մոտ վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:

Ինչպես հայտնում են Օմբուդսմենի գրասենյակից, նախատեսվում է Անդրեասյանի այցը Հրաչյա Հարությունյանին: Պաշտպանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանը նամակով դիմել էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ խնդրոլեվ ուսումնասիրել Հարությունյանի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ու վերջինիս` խալաթով դատարան բերման ենթարկելու պատճառները և նախաձեռնել գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն:

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը, չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Կարեն Անդրեասյանի նամակին: