Home / Հայաստան / «Լեքսուսից» դուրս եկած «հաստավիզը» սպառնացել է. ակտիվիստները բաժնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Լեքսուսից» դուրս եկած «հաստավիզը» սպառնացել է. ակտիվիստները բաժնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Քիչ առաջ «Երիտասարդական» մետրոյի մոտակայքից բերման են ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Հրանտ Հարությունյանին, Վահագն Մինասյանին ու Տարոն Հարությունյանին: Այս մասին Epress.am-ի տեղեկացրել է ակտիվիստ Կարեն Հարությունյանը, ով նշել է, որ ակցիայի ամբողջ ընթացքում իրենց հետևել են ոստիկանական մեքենաները: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան ուղղված էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ: 

Հարությունյանն ասել է, որ ավելի ուշ նրանց է մոտեցել «Լեքսուս» մակնիշի սպիտակ ջիփ մեքենա՝ «99 МM 799»  համարանիշով, որից իջել է մի մարդ և սկսել է սպառնալ ակցիայի մասնակիցներին:

«Դուրս է գալիս մի հաստավիզ ու հոխորտում ակտիվիստների վրա, թե՝ «դավայ եղեք ստեղից, ո՞վ եք դուք և այլն», հետո խնդրեցինք ներկայանալ, բնականաբար, չասաց, թե ով է, շատ լկտի էր իրեն պահում, այնուհետ ոստիկանները եկան, նրանց ասացի, որ տվյալ անձին կարգի հրավիրեն, բայց ոչինչ չարեցին», – պատմել է մեր զրուցակիցը:

Ավելի ուշ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ են տարածվել, որ այդ մարդը «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանն է:  

Հարությունյանն ասել է նաև, որ, տեսնելով, որ ոստիկանները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, իրենք քայլել են «Երիտասարդական» մետրոյի ուղղությամբ, ինչից հետո ակտիվիստներին հետևող ոստիկաններին ավելացել է Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նշենք, որ ավելի վաղ Օպերայի մոտ Նավասարդյանը վիճաբանել է ակտիվիստների հետ, որից հետո, վերջիններիս պնդմամբ, ոստիկանների ուղեկցությամբ հետևել է նրանց և կրկին հանդիպել Երիտասարդական մետրոյի մոտ: 

«Մի տաս հոգով եկան ու սկսեցին քաշքշել մեզ, Նավասարդյանը քաշքշում էր Գևորգին, հետո երբ գնաց, հաստավզերով սկսեցին հարվածել Գևորգին, ոստիկաններն էլի ոչինչ չարեցին, հետո տղաներին հավաքեցին տարան», – պատմել է Հարությունյանը:

Տեսանյութերը տարածել են ակտիվիստները