Home / Հայաստան / Հայաստանում այս տարի գնաճն աշխատավարձի աճից մեծ է եղել

Հայաստանում այս տարի գնաճն աշխատավարձի աճից մեծ է եղել

Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում արձանագրված գնաճի տեմպն ավելի մեծ է եղել, քան միջին ամսական աշխատավարձի աճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական նախնական տվյալների համաձայն, գնաճը 6 ամիսներին կազմել է 4.1 տոկոս, իսկ աշխատավարձի աճը 2.1 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Հայկական ժամանակ» օրաթերթն այս առնչությամբ շեշտում է, որ պաշտոնապես արձանագրված գնաճն իր մեջ չի ներառում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները, քանի որ խոսքը այս տարվա հունվար-հունիս ամիսների մասին է։ Իսկ գազն ու էլեկտրաէներգիան թանկացել են հուլիսի 7-ից: