Home / Տեսանյութեր / ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ. Գծատերերը խոչընդոտում են Երևանի կենտրոնում ակտիվիստների ակցիան

ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ. Գծատերերը խոչընդոտում են Երևանի կենտրոնում ակտիվիստների ակցիան

Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի շենքի հարևանությամբ գտնվող կանգառի մոտ, ժամը 13:00-ին մարդկանց խմբերի կուտակում է նկատվում: Այստեղ բողոքի ակցիա են անցկացնում ուղեվարձի դեմ պայքարող մի խումբ ակտիվիստներ: Նույն վայրում են հավաքվել «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը ուղեկցող խմբի հետ, մի քանի գծատերեր, ովքեր հրաժարվում են ներկայանալ:

Ակտիվիստները շարունակում են կոչ անել ուղևորներին չվճարել 150 դրամ, միկրոավտոբուսների վրա փակցնել թռուցիկներ, որոնց վրա գրված է՝ «100 դրամ»: Գծատերերը և «Երևանտրանսի» տնօրենին ուղեկցող խումբը խոչընդոտում են ակցիան՝ պոկելով թռուցիկները մեքենաներից, ինչպես նաև հորդորելով վարորդներից «հարյուր դրամով չքշել» և բոլորից 150 դրամ պահանջել:

Ակտիվիստների պայքարին են միացել Ազատության հրապարակում վերջին շրջանում ակցիաներ անկացնող ազատամարտիկները, ինչպես նաև նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը

Նույն տարածքում երեկվա ակցիան շարունակում է դերասան, «Կարգին հաղորդման» համահեղինակ Հայկ Մարությանը, ով մարդկանց անվճար տեղափոխում է քաղաքի տարբեր վայրեր իր անձնական ավտոմեքենայով: Նմանատիպ ակցիա անցկացնող ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն այս պահին մեկնել է Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ բազմաթիվ ակտիվիստներ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված ընկերներին: