Home / Հայաստան / Վրաստանի խորհրդարանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր. հարուցվել է քրեական գործ

Վրաստանի խորհրդարանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր. հարուցվել է քրեական գործ

Ուրբաթ՝ հուլիսի 26-ին, Կուտաիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում տեղադրված ռումբի մասին կեղծ հայտարարության կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին լրագրողներին հայտնել է շրջանային ոստիկանության հետախուզական վարչության ղեկավար Սերգո Ադեիշվիլին:

«Այսօր՝ ժամը 15.00-ին, ոստիկանությանը հայտնել էին խորհրդարանի շենքում ռումբի մասին: Հայտարարությանը համապատասխան արձագանք է տրվել, փրկարարական խումբ է կանչվել, և իրականացվել է շենքից մարդկանց տարհանում: Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 331 հոդվածով (ահաբեկչության մասին կեղծ հայտարարություն)»,- հայտարարել է Ադեիշվիլին:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ, մասնագետների խոսքերով, շենքում ռումբի առկայության հավանականությունը մեծ չէր: