Home / Հայաստան / Թուրքիայի ցույցերը լուսաբանելու համար տասնյակ լրագրողներ զրկվել են աշխատանքից

Թուրքիայի ցույցերը լուսաբանելու համար տասնյակ լրագրողներ զրկվել են աշխատանքից

Թուրքիայում 59 լրագրող հեռացվել է աշխատանքից հունիսին անցկացված համազգային բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում կառավարության հասցեին հնչեցրած քննադատության պատճառով, հայտնում է AFP-ն:

«Առնվազն 59 լրագրողներ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ 14-ի ապագան դեռևս հարցականի տակ է»,- հայտարարել է Թուրքիայի լրագրողների միությունը:

Հունիսին Լրագրողների միջազգային ֆեդերացիան դատապարտել էր թուրքական իշխանություններին՝ բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ «անհամաչափ ուժ կիրառելու» համար. ոստիկանները նրանց, ինչպես նաև ակտիվիստներին, ցրել են ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով:

Հիշեցնենք, որ Գեզի այգու համար ցույցերը սկսվել էին հունիսի սկզբին, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոցներ էին դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով չքանդել այգին:  Շուտով բողոքի ակցիան քաղաքական երանգ է ստացել, երբ երիտասարդները սկսել են բողոքել երկրի իսլամացման դեմ և պահանջել վարչապետ Էրդողանի հրաժարականը: Զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է հինգ ու տուժել ավելի քան 5 հազար մարդ: