Գլխավոր / Հայաստան / Հայաստանի ոստիկանությունը կօգնի ապահովել Սոչիում Օլիմպիական խաղերի անվտանգությունը

Հայաստանի ոստիկանությունը կօգնի ապահովել Սոչիում Օլիմպիական խաղերի անվտանգությունը

Հայաստանցի ոստիկաններն իրենց ռուսաստանցի գործընկերներին կօգնեն ապահովել ձմեռային Օլիմպիական խաղերի անվտանգությունը. այդ նպատակով Սոչի կուղարկվեն ոստիկանության մի շարք աշխատակիցներ: Այս մասին նախօրեին՝  Սոչիում երկու երկրների իրավապահ մարմինների համատեղ  խորհրդի նիստից հետո, հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր ու պայմանավորվել, որ Հայաստանի ոստիկանության ամենափորձառու աշխատակիցները կուղարկվեն Սոչի ու մեզ գործնական աջակցություն  կցուցաբերեն առկա ու հնարավոր սպառնալիքների վերացման հարցերում»,- ասել է գեներալ-գնդապետ Կոլոկոլցևը:

Իր հերթին, Հայաստանի ոստիկանության պետը՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, նշել է, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի ՆԳՆ-ն ու Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն համագործակցում են, այլ փաստորեն աշխատում են համատեղ:

«Տեղեկատվությունից բացի, մենք պատրաստ ենք նաև աշխատակիցներ տրամադրել, որպեսզի մեր ավանդն ունենանք Սոչիում Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում»,- ասել է նա: