Գլխավոր / Տեսանյութեր / Հանձնաժողովն իրավասո՞ւ է որոշել ուղեվարձի սահմանման հարցը. հարցեր քաղաքապետին

Հանձնաժողովն իրավասո՞ւ է որոշել ուղեվարձի սահմանման հարցը. հարցեր քաղաքապետին

Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երևան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետև՝ հայտ ներկայացրածներին ընդգրկել դրա կազմում, ասված է «Բարև Երևան»-ի մամլո հաղորդագրության մեջ:

Խորհրդակցության ժամանակ որևէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով  պարզաբանել.

1.      «Ի՞նչ կարգավիճակ և ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,

2.      Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջև,

3.      իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,  

4.      ի՞նչ կարգավիճակ են ունելու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները և ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,

5.      որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնել ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, երբ Երևանի ավագանին՝ իբրև Երևանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»: