Գլխավոր / Հայաստան / Սյունիքից պատգամավոր կդառնա նոր մարզպետի հորեղբորորդի՞ն

Սյունիքից պատգամավոր կդառնա նոր մարզպետի հորեղբորորդի՞ն

ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, իսկ թեկնածուների հարցում դեռ անորոշություն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի։ Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը։ Ասում են, որ Վահեն և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում», — նշում է «Հրապարակ»-ը։

«Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք», — թերթի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Մաքսիմ Հակոբյանը։