Home / Հայաստան / Օգոստոսի 4-ին Հայաստանում ներպետական գնացքները կգործեն անվճար

Օգոստոսի 4-ին Հայաստանում ներպետական գնացքները կգործեն անվճար

Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինների տոնի կապակցությամբ, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար: Այս մասին հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ, չնայած տոնին, այդ օրը Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:

ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրն այս տարի նշվելու է Գյումրի քաղաքում:

Տոնակատարության շրջանակներում վերականգնվելու է Գյումրու 19-րդ դարի պատմական մթնոլորտը, բացվելու է Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպես նաև «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով: