Home / Հայաստան / Ուսման վարձերի թանկացումներից հետո բուհերում ստուգումներ կարող են լինել

Ուսման վարձերի թանկացումներից հետո բուհերում ստուգումներ կարող են լինել

Կառավարությունում կասկածում են, թե բուհերում ուսման վարձերի թանկացումով ռեկտորները տեխնիկական վերազինման, սոցիալական խնդիրներ կամ աշխատավարձի հարց են լուծում: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ առաջիկայում, հնարավոր է, ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր և ստուգումներ անցկացնի։

«Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն», – նշում է թերթը։

Նշենք, որ ուսման վարձերը թանկացել են 5 համալսարաններում՝ ԵՊՀ, Ճարտարագիտական, Տնտեսական, Թատերական և Կոնսերվատորիա: Երեկ ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել ԿԳ նախարարության մոտ, իսկ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե իր գերատեսչությունը վարձերի թանկացման հետ կապ չունի