Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանն առաջարկել է քաղբանտարկյալների համար պայքարել այնպես, ինչպես տրանսպորտի թանկացման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լևոն Զուրաբյանն առաջարկել է քաղբանտարկյալների համար պայքարել այնպես, ինչպես տրանսպորտի թանկացման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ համակիրներ և քաղաքացիական ակտիվիստներ այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ Գլխավոր  դատախազության մոտ՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների և քաղբնատարկյալ Տիգրան  Առաքելյանի:

Ակցիայի մասնակից, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կոչ է արել  քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ օգոստոսի 26-ին՝ Վերաքննիչ դատարանում կայանալիք նիստին և աջակցել քաղհալածյալներին:

«Անկախ դատաքննության ընթացքից, վերջնական որոշումները անձամբ կայացնելու է Սերժ Սարգսյանը», – հայտարարել է Զուրաբյանը:

Վերջինս հիշեցրել է  մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման դեմ անցկացված ակցիաները և, դրանց արդյունքում գրանցված հաջողությունները մատնացույց անելով, շեշտել, որ ՀՀ  իշխանությունները տեղի են տալիս միմիայն հանրային ճնշումների առաջ: