Home / Հայաստան / Ադրբեջանում տարվա սկզբից պաշտոնապես 58 զինծառայողի մահվան փաստ է հաստատվել

Ադրբեջանում տարվա սկզբից պաշտոնապես 58 զինծառայողի մահվան փաստ է հաստատվել

Օգոստոսի 20-ի առավոտյան Բաքու-Ղազախ մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով պաշտոնական  հայտարարությանը, «ՎԱԶ-21010» ավտոմեքենան բարձր արագությամբ բախվել է «Կամազ» բեռնատար մեքենային: Արդյունքում մահացել է «ՎԱԶ-21010»-ի վարորդ, 28-ամյա Խաֆիզ Հեյդարովը:

2013 թվականի սկզբից Ադրբեջանի պետմարմինները հաստատել են արդեն 58 զինծառայողների մահվան փաստը, որոնցից 51-ը մահացել են խաղաղ պայմաններում: Բացի դա, զինվորների մահվան այլ դեպքերի մասին հայտնել են միայն տեղական ԶԼՄ-ները:

Զինծառայողների մահվան դեպքերը, ինչպես նաև դրանք թաքցնելու իշխանությունների փորձերը 2013 թվականին Բաքվում երկու խոշոր բողոքի ակցիաների առիթ են դարձել: Առաջին ակցիան տեղի է ունեցել հունվարի 12-ին, իսկ երկրորդը՝ մարտի 10-ին: Երկու ակցիաներն էլ դաժանորեն ցրվել են ոստիկանության կողմից: Պարբերաբար նման ակցիաներ են անկացվում նաև Երևանում տարբեր տարիներին մահացած զինծառայողների հարազատների կողմից: Այս բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են վերանայել հետաքննության տվյալները և պատժել ծինզառայողների մահվան իրական մեղավորներին: Զինծառայողների մահվան դեպքերը հաճախ ներկայացնում են որպես ինքնասպանություն կամ հանցագործություն մեջ մեղադրում են ամենախոցելի աշխատակիցներին: