Home / Հայաստան / Նախարարության աշխատակիցն ընկել է կառավարության շենքի 6-րդ հարկից և մահացել

Նախարարության աշխատակիցն ընկել է կառավարության շենքի 6-րդ հարկից և մահացել

Այսօր Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտ գտնվող Կառավարության 3-րդ շենքի 6-րդ հարկից ընկել ու մահացել է Բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Դեպքի վայրում այս պահին աշխատում են փրկարարներն ու ոստիկանները: Ըստ նախնական վարկածի՝ Հայրապետյանը ինքնասպանություն է գործել, ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: 

Նշենք, որ 6-րդ հարկում տեղակայված է Կրթության և գիտության նախարարությունը: