Home / Հայաստան / Վրաստանում վթարի է ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը. վիճակը կայուն ծանր է

Վրաստանում վթարի է ենթարկվել հաղորդավար Արամ Չախոյանը. վիճակը կայուն ծանր է

Վրաստանում վթարի ենթարկված երեք հայ քաղաքացիներին տեղափոխում են Հայաստան: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը News.am-ին ասել է, որ «Շտապօգնության» մեքենան մեկնել է սահման, դիմավորել նրանց, այժմ բերում են Երևան, դեռ Իջևանի տարածքում են:

Թագուհի Ստեփանյանը նշել է, որ երեքի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր: «Շտապօգնության» տնօրենը հաստատեց, որ վթարի ենթարկվածներից մեկը հայտնի հաղորդավար Արամ Չախոյանն է:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:

Լուսանկարը՝ Bravo.am