Home / Հայաստան / Հայաստանի հակառուսական հիստերիան հորինել են Կրեմլում. իրավապաշտպան

Հայաստանի հակառուսական հիստերիան հորինել են Կրեմլում. իրավապաշտպան

Այսօրվա Հայաստանն ի վիճակի չէ անջատվել Մոսկվայից ու ինտեգրվել Եվրոպային: Ադրբեջանական ann.az կայքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել հայաստանցի իրավապաշտպան, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը:

Նա Հայաստանում իշխող ռեժիմն անվանում է կոլաբորացիոնիստական, և Ռուսաստանի կողմից «շարունակական օկուպացիայի պայմաններում» անհնար է համարում Երևանի կողմից ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը: Վանյանի կարծիքով՝ Հայաստանում «հակառուսական» քարոզն անցկացվում է նրանց կողմից, ովքեր պնդում են «հավերժ Ռուսաստանի հետ» դիրքորոշումը:

«Այս հիստերիան Կրեմլի ավանդական էքսպորտն է, երբ կա իրական անհանգստություն այն նախաձեռնությունների վերաբերյալ, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի կամ Թուրքիայի երկխոսությանը Հայաստանի հետ:

«Վիրավորված Հայաստանի» ֆոնին՝ Ռուսաստանը պնդում է իր հավատարմությունը Ադրբեջանին ու Թուրքիային՝ փորձելով թույլ չտալ անգամ միտքն այն մասին, որ այս երկրները կարող են սկսել իրենց խնդիրները քննարկել ուղղակիորեն՝ «Կրեմլի հետ խոսելու» փոխարեն: Ռուսաստանը վախենում է կորցնել գաղափարական և ֆիզիկական հովանավորությունը և փորձում է թույլ չտալ անգամ ամենափոքր քայլեր, հայ-ադրբեջանական հակամարտության, հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ մտքերի որևէ փոխանակություն իր դաշտից դուրս»,- հայտարարել է Վանյանը: