Home / Տեսանյութեր / ԼՂՀ-ում զինվորը վիրավորվել է հակառակորդի գնդակից. պաշտոնական

ԼՂՀ-ում զինվորը վիրավորվել է հակառակորդի գնդակից. պաշտոնական

Օգոստոսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 18-ամյա Արշակ Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: