Home / Հայաստան / Հայաստանը «ժուլիկությամբ» փորձում է խաբել Ռուսաստանին և Եվրոպային. Արամ Մանուկյան

Հայաստանը «ժուլիկությամբ» փորձում է խաբել Ռուսաստանին և Եվրոպային. Արամ Մանուկյան

Հայաստանի իշխանություններն այս պահին չգիտեն՝ ստորագրելո՞ւ են Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը, թե՞ ոչ, ինչը երկիրն անորոշության մեջ է պահում: Այս մասին այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի անցկացված հերթական բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանւկյանը:

«Իշխանությունը չի հստակեցրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետև ժուլիկ է. հստակ, բաց, թափանցիկ խաղ չի խաղում Ռուսաստանի ու եվրոպացիների հետ: Ժուլիկությամբ փորձում է բոլորին խաբել, ֆռռացել, որովհետև օրը միլիոն է իր համար, օրը միլիոններ ու միլիարդներ է բերում: Սրանց Աստվածը օր փախցնելն է, միլիարդ փախցնելն է, ու ջհանդամը, թե հետո ջրհեղեղ չի լինի», – ասել է Մանուկյանը:

Նա իշխանություններին զգուշացրել է, որ, խփելով, վախեցնելով կամ  Տիգրանին բանտում պահելով, չի կարող իրենց կաշկանդել:

«Թող Աղվան Հովսեփյանն ու Սերժ Սարգսյանը չմտածեն, որ եթե մենք էնտեղ Տիգրան ունենք, ոչինչ չենք անելու: Իրենց հաշվարկը, թե կկոտրվենք, լրիվ սխալ է: Մենք երբեք երկիրը գողերին ու հանցագործներին չենք թողնելու: Ես խոսում եմ Տիգրանի անունից, բոլորի անունից», – նշել է Մանուկյանը: