Home / Հայաստան / ԵԱԶԲ-ը կարող է Հայաստանին 100 միլիոն դոլար տրամադրել «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար

ԵԱԶԲ-ը կարող է Հայաստանին 100 միլիոն դոլար տրամադրել «Հյուսիս-հարավ» ճանապարհի համար

Եվրասիական զարգացման բանկը /ԵԱԶԲ/ Հայաստանի Հանրապետությանը 100 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» հարավային որոշակի հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին այսօր  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Սերգեյ Շատալովը:

Նա, սակայն, նշել է, որ գումարը նախատեսված է տրամադրել միայն կոնկրետ հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության առկայության դեպքում:

Համաձայն Տրանսպորտի և կապի նախարարության հաղորդագրության, Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ հարավային հատվածի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրության ձեռքբերման համար շուտով կհայտարարվի մրցույթ, և նախընտրելի հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հիմնադրամին կտրամադրվի 2014 թվականի գարնանը:

«Մեզ համար շատ կարևոր է ԵԱԶԲ-ի աջակցությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի», մասնավորապես, հարավային հատվածի շինարարության մասնակցության հարցում: Եվրոպական ներդրումային բանկը արդեն ներգրավված է ծրագրում և սկսել է աշխատանքները  հյուսիսային հատվածում»,-նշել է նախարարը: