Home / Հայաստան / Ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել

Ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել

Այսօր առավոտյան` ժամը 06․00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի  Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լճափ գյուղի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինծառայող է մահացել։ Epress.am-ի թղթակի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը և նշել, որ, նախնական տեղեկությունների համաձայն, մեքենայում գտնվող 3 ուղևորներից 2-ը տեղում մահացել են, երրորդը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հովհաննիսյանն ասել է, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներ կհաղորդի վաղը։

Shamshyan.com կայքը, իր հերթին, տեղեկացրել էր, որ մահացածները՝ Գևորգ Հովհաննիսյանը ու Ռուբեն Բաղյանը, ժամկետային զինծառայողներ են։