Home / Հայաստան / Կալանքի տակ գտնվող ակտիվիստին ազատ արձակեցին. գործի քննությունն ընթանում է

Կալանքի տակ գտնվող ակտիվիստին ազատ արձակեցին. գործի քննությունն ընթանում է

«Նախախորհրդարան» շարժման անդամ, ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու մասին որշումը երեկ դատախազի հրամանով հանվել է. քննող մարմինը միջնորդել է փոխել խափանման միջոցը և ազատել ակտիվիստին: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Նախախորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որոշվել էր ակտիվիստի նկատմամբ երկամյսա կալանք կիրառել:

Հարությունյանին կասկածում է օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այժմ գործի քննությունն ընթացքի մեջ է:

Ավելի վաղ Հարությունյանի կինը՝ Ելենա Կոժեմյակինան, հանդես էր եկել հայտարարությամբ, որում պատմել էր, որ օգոստոսի 31-ի գիշերը վեց անծանոթ տղամարդ հարձակվել են Արտանիշ գյուղում գտնվող իրենց տան վրա: Հարձակվողներն վախեցրել են Հարությունյանի 2-ամյա դստերն ու նախակաթվածային վիճակի հասցրել տան սեփականատիրոջը՝ Հրաչյա Միրզոյանին: