Home / Հայաստան / Եվրոպացիներից պահանջել են դադարեցնել Սերժ Սարգսյանի հետ աշխատանքը

Եվրոպացիներից պահանջել են դադարեցնել Սերժ Սարգսյանի հետ աշխատանքը

«Դեմ ենք մաքսային միությունը» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմացի մայթին և, դիմելով եվրոպացի գործընկերներին, կոչ են արել դադարեցնել աշխատանքը Սերժ Սարգսյանի և նրա թիմի ներկայացուցիչների հետ, ավելի ակտիվ աշխատել  քաղաքացիական հասարակության և ժողովրդավարացումն ու եվրոպական ինտեգրումը իրապես առաջնահերթություն համարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Բացի դա, հավաքվածները պահանջել են հրապարակել 3,5 տարվա ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքները՝ նախաստորագրման ենթակա Ասոցացման պայմանագրի կամ առվազն Խորը և համապարփակ առևտրի ազատ համաձայնագիրը: Նրանք պահանջել են նաև վիզաներ չտրամադրել Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, ովքեր ներքաշված են կոռուպցիայի և ընտրակեղծիքների մեջ, ինչպես նաև արդարադատության համակարգը քաղաքական նպատակներով օգտագործված և Մարտի 1-ի սպանությունները կոծկած դատավորներին և պաշտոնյաներին: