Home / Տեսանյութեր / Ընկերությունը հեռացրել է Հայաստանում որսի նկարները. «Կարմիր գրքում» գրանցված կենդանի էին սպանել

Ընկերությունը հեռացրել է Հայաստանում որսի նկարները. «Կարմիր գրքում» գրանցված կենդանի էին սպանել

Օտարերկրացի որսորդները Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանի են սպանել: Պարզվել է, որ 2009 թվականին նախարարը որսի օբյեկտ է դարձրել Կարմիր գրքում գրանցված 8 կենդանիների:

Օրեր առաջ  համացացնում տեսանյութ է տարածվել, որը նկարահանվել է Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի եկած  օրտարերկյա որսորդների կողմից: Տեսանյութում որսորդ զբոսաշրջիկները ցույց են տալիս իրենց կողմից սպանված հայկական մուֆլոնին: Բնապահպանները և քաղաքացիական ակտիվիստները տարբեր սոցիալական ցանցերում քննարկումներ են սկսել  տեսանյութի շուրջ՝ իրավապահ մարմիններից պահանջելով ուսումնասիրել այն, գտնել և պատասխանատվության ենթարկել օտարերկրացիներին և նրանց աջակցած հայերին: Արձագանքելով քննարկումներին՝ բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը տարածել է 2009 թվականին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանի պատճենը, որով որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների ցուցակում հայտնվել են 8 կենդանիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում, այդ թվում նաև հայկական մուֆլոնը: 

Տեսանյութը քննարկվել է նաև անգլիալեզու reddit.com սոցիալական ցանցում ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանցի օգտատերերի կողմից: Քննարկման մասնակիցները մտահոգություն են հայտնում, որ կոռումպացված երկրում, ինչպիսին Հայաստանն է, դժվար է պայքարել օրենքի կատարման համար և նույնիսկ «սխալ օրենքերի» ընդունման դեմ: Նրանք դատապարտում են հազվագյուտ կենդանիների որսը, սակայն նշում, որ իրենք կոմպետենտ չեն, քանի որ չգիտեն՝ ինչ սկզբունքներով է Հայաստանում ոսի արտոնագիր տրվում:

Նշենք, որ տվյալ որսորդների այցը կազմակերպած ընկերությունը՝ The Hunting Consortium-ը, հանել է իր պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Հայաստանում իր մատուցած որսորդական ծառայությունների մասին տեղեկությունը, մասնավորապես, արդեն կատարված որսերի նկարները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: