Home / Հայաստան / Պուտինը գիտի, թե Հայաստանում իրականում քանի հայ կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուտինը գիտի, թե Հայաստանում իրականում քանի հայ կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տարածվել է 2012 թվականի փետրվարին հրապարակված տեսանյութ, որում ինչ-որ հանդիպման շրջանակներում ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինին է դիմում Ռուսաստանի հայերի միության ղեկավար, գործարար Արա Աբրահամյանը:

Երկխոսությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում վարչապետի՝ սփյուռքերի ղեկավարների հետ նախընտրական հանդիպումների շրջանակներում: Ռուսաստանի հայերի միության նախագահը խոսում է Պուտինին անվերապահորեն աջակցելու մասին: Ռուսաստանի ապագա նախագահը ընդհատում է Աբրահամյանին, երբ վերջինս Պուտինի հասցեին հնչեցրած գովքից հետո նշում է, որ Ռուսաստանում կա 2,5 միլիոն հայ, ովքեր կիսում են իր հայացքները: «Իսկ Հայաստանո՞ւմ քանի հայ կա»,- հարցնում է Պուտինը: Ներկաների ծիծաղի ներքո Աբրահամյանը պաշտոնական թիվ է ներկայացնում ու ասում, որ Հայաստանում «3,2 միլիոնից մի քիչ ավել հայ կա»: «Դա հայերի գնահատմամբ: Մեր տվյալներով՝ ավելի քիչ են: Ճիշտ եմ ասում, դա կատակ չէ ու ոչ էլ ինչ-որ հեգնանք»,- շարունակում է Պուտինը:

Հայկական սփյուռքի առաջնորդը ուզում է ասել, որ Հայաստանի կես միլիոն քաղաքացի ձմռանը գալիս է Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքների, բայց Պուտինը նրան նորից է ընդհատում՝ հայտարարելով, որ խոսում է Հայաստանի մշտական բնակիչների մասին: