Home / Հայաստան / Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մտահոգ է ակտիվիստների վրա հարձակումներով

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մտահոգ է ակտիվիստների վրա հարձակումներով

ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնել վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ: Այս մասին ասված է ԵՄ հայաստանյան գրասենյակի կողմից տարածած հայտարարության մեջ, որը, ինչպես նշում են հեղինակները, համաձայնեցված է Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ:

«ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը», – ասված է հայտարարության մեջ: