Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե պատրաստվում է ընտանիքին Մարսել ուղարկել

Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե պատրաստվում է ընտանիքին Մարսել ուղարկել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, պատրաստվում է որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք։

Ինչպես փոխանցում է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը:

Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Չէ, Էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք։ Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարապ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք»: